News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շենժենում ընթացող Համաշխարհային ուսանողական խաղերում ավարտվեց ծանրամարտի մրցաշարը: Գերծանրքաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը միայն անձնական քաշով զիջեց բրոնզե մեդալը եւ գրավեց 4-րդ տեղը: Հակոբյանն ու ուկրաինացի Օլեգ Պրոշակը երկամարտում ցույց տվեցին հավասար արդյունք` 402 կգ, սակայն Հակոբյանը 7 կգ ծանր էր մրցակցից: Չեմպիոնի տիտղոսը նույնպես անձնական քաշի շնորհիվ նվաճեց եգիպտացի Մոհամեդ Մասուդը` 412 կգ: Նույն արդյունքը ցույց տվեց նաեւ հունգարացի Պետեր Նագին, որը 4 կգ ծանր էր մրցակցից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ