News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուլիսի 28-ի առավոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելել է Պակիստանի դեսպան Սըլման Աթհարին, դեսպանատան քաղաքական պատասխանատուների ուղեկցությամբ:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նորին Ս. Օծությունը անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել նորանշանակ դեսպանին նախ Լիբանանի ներքին կացության առնչված խնդիրների ու մտահոգությունների, ապա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համազգային առաքելության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի մեր ժողովրդի իրավունքների մասին:

Ընդառաջելով դեսպանի ցանկությանը, Վեհափառ Հայրապետը անդրադարձել է միջկրոնական, հատկապես քրիստոնյա-իսլամ երկխոսության ու գործակցության նյութին՝ երկար տարիների իր ունեցած փորձառության լույսի տակ, մատնանշելով կարեւոր դեպքեր ու հատկանշական երեւույթներ:

Դեսպանն իր հերթին, շեշտել է քրիստոնյա-իսլամ երկխոսության նոր թափ տալու կարեւորությունը՝ փոխադարձ հարգանքի ու վստահության սկզբունքներից մեկնելով: Նա հիշել է, որ այս ուղղությամբ իր պետությունը հատուկ աշխատանք է տանում եւ փափաք է հայտնել, որ հարմար առիթով Նորին Ս. Օծությունը այցելի Պակիստան՝ հանդիպումներ ունենալու ու դասախոսություններ տալու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ