News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առաքման ժամանակակից ծառայությունը միայն ուսապարկերով եւ մոտոցիկլետներով առաքիչները չեն, այլեւ բարդ տեխնոլոգիական լուծումներ ու ալգորիթմներ, որոնք էլ ավելի արդյունավետ են դարձնում աշխատանքը:

Առաքման ծառայությունների աշխարհի առաջատարներից մեկը՝ Glovo-ն, ակտիվորեն օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր հնարավորությունները՝ աշխատանքն ավելի լավ կազմակերպելու եւ առաքման ժամանակը նվազագույնի հասցնելու համար: Իսպանական այս ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Բարսելոնայում, իսկ մասնաճյուղեր ընկերությունն ունի 25 երկրում: Ընկերությունն ավելի քան 25,000 ասոցացված գործընկեր եւ ավելի քան 240,000 առաքիչ գործընկեր ունի: Ընկերության կապիտալիզացիան այսօր ավելի քան 2 մլրդ եվրո է գնահատվում:

Ինը ամիս առաջ Glovo-ն մուտք գործեց հայկական շուկա եւ կարճ ժամանակում դարձավ առաքման ամենապոպուլյար ծառայություններից մեկը։

Հայաստանում Glovo-ի գլխավոր տնօրեն Օլեգ Գորոշչակը NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպիսի պատվերներ է ստանում Glovo-ն Հայաստանում, այդ թվում՝ արտասովոր եւ տարօրինակ, ինչպես են հատուկ ալգորիթմներն օգնում արագացնել պատվերների առաքումը, ինչպես է ընկերությունը նախատեսում ընդլայնել եւ այլն:

Արագ սնունդ եւ միջոցառումների տոմսեր. ի՞նչ են սովորաբար պատվիրում Glovo-ի միջոցով

Glovo-ի միջոցով կարելի է պատվիրել գրեթե ամեն ինչ. օծանելիքից եւ կենդանիների համար նախատեսված ապրանքներից սկսած՝ մինչեւ տեխնիկա, կենցաղային իրեր եւ սնունդ: Բայց Հայաստանում ամենից հաճախ պատրաստի սնունդ են պատվիրում ռեստորաններից եւ արագ սննդի կետերից. այս պահին հարթակի հայ օգտատերերի շրջանում ամենատարածվածը ֆրին, բուրգերները, պանրային սոուսները եւ գազավորված քաղցր ըմպելիքներն են:

Հետաքրքիր է, որ Glovo-ն ամեն երկրում չի կարող մատուցել ծառայությունների նույն փաթեթը, քանի որ օրենսդրությունն ամենուր տարբեր է, եւ այն, ինչ մի երկրում նորմ է համարվում, մեկ այլ երկրում կարող է օրենքով արգելվել:

Օրինակ՝ Հայաստանում, ինչպես նշեց Օլեգ Գորոշչակը, Glovo-ն չի կարող դեղորայք մատակարարել դեղատներից, դրա համար հատուկ լիցենզիա է անհրաժեշտ։ Այլ երկրներ սահմանափակումներ ունեն ալկոհոլային կամ ծխախոտի արտադրանքի կամ այլ ապրանքների առաքման հարցում: Յուրաքանչյուր երկրում Glovo-ն կազմակերպում է իր աշխատանքը՝ հաշվի առնելով օրենսդրությունը, առկա սահմանափակումները եւ այլ առանձնահատկություններ։

«Ինչ-որ տեղ բիզնեսի տրամաբանությունը կարող է առաջին հայացքից զարմանալի թվացող ծառայություններ առաջարկել: Օրինակ՝ կանխիկ գումարի առաքումը շատ տարածված էր Լատինական Ամերիկայում»,- ասաց Օլեգ Գորոշչակը։

Հայաստանում, ըստ նրա, վերջին շրջանում մեծացել է տարբեր միջոցառումների տոմսերի առաքման պահանջարկը, եւ ընկերությունն անմիջապես արձագանքեց դրան:

«Մենք միջոցառումների տոմսերի արագ առաքում կազմակերպեցինք եւ ներդրումներ ենք կատարում այս ուղղությամբ, քանի որ այստեղ հնարավորություն ենք տեսնում, տեսնում ենք, որ կարող ենք հաճախորդներին մի բան առաջարկել, ինչը կարող է հեշտացնել նրանց կյանքը»,- ասաց Գորոշչակը:

Պանրային սոուս եւ կրակայրիչ. Glovo-ի տարօրինակ պատվերները Հայաստանում

Երբեմն Glovo-ի աշխատակիցներն ավելի շատ ոչ ստանդարտ եւ հետաքրքիր պատվերներ են ստանում, քան սովորական ուտեստները ռեստորաններից կամ սրճարաններից։ Օրինակ՝ վերջերս մեկ պանրի սոուսի, մեկ կրակայրիչի պատվեր է եղել։

Մեկ այլ հաճախորդ մի անգամ թելեր եւ ասեղներ էր պատվիրել կարի մեքենայի համար եւ նշել, թե որոնք են իրեն անհրաժեշտ եւ որտեղ կարելի է դրանք ձեռք բերել: Glovo-ն ունի նաեւ այդ տարբերակը. հաճախորդը կարող է նույնիսկ պատվիրել ապրանք, որը հասանելի չէ սերվիսի գործընկերների մոտ:

Մեկ այլ հաճախորդ խնդրել էր քիմմաքրման ծառայությունից հագուստը վերցնել եւ իրեն հասցնել:

Հետաքրքիր պատվերներ, ինչպես նշեց Glovo-ի ղեկավարը, ժամանակ առ ժամանակ լինում են։ Իսկ ինչ վերաբերում է «անօրինական ինչ-որ բանի» առաքման պատվերներին, ապա դրանք չեն ընդունվում. հավելվածի հատուկ ալգորիթմները ստուգում են բոլոր պատվերները, նախքան ծառայությունը կընդունի դրանք եւ կսկսի մշակել:

Հաճախորդների եւ առաքիչների ժամանակը խնայող տեխնոլոգիաներ

Տեխնոլոգիաներն այսօր ակտիվորեն ներթափանցում են բիզնեսի բոլոր ոլորտներ, եւ առանց դրանց ժամանակակից աշխարհում պարզապես անհնար է պատկերացնել արագ առաքման կազմակերպումը, ինչպես շատ այլ ծառայություններ:

«Ընկերություն ստեղծելը, որն աշխատում է 25 երկրում եւ նույնիսկ այնպիսի մասշտաբով, ինչպիսին Glovo-ն է, անհնար կլինի առանց տեխնոլոգիայի բարձր մակարդակի: Տեխնոլոգիան կարեւոր դեր է խաղում մեր աշխատանքում եւ օգնում է մեզ ավելի արագ աճել։ Հետեւաբար, տեխնոլոգիաների մեջ ներդրումները մնում են մեր գործունեության կարեւոր կողմը»,-ասաց Օլեգ Գորոշչակը:

Նրա խոսքով՝ Glovo-ն օգտագործում է ալգորիթմների հսկայական բազմազանություն, որոնք բարձրացնում են ծառայության արդյունավետությունը։ Սրանք պատվերների բաշխման ալգորիթմներ են եւ այսպես կոչված dark stores-ում՝ մութ խանութներում, աշխատանքի կազմակերպման ալգորիթմներ եւ ֆինանսական ալգորիթմներ, որոնք բարելավում են օգտվողների փորձը եւ այլն։

Ինչպես բացատրեց Օլեգը, եթե մարդը պատասխանատու լիներ պատվերների բաշխման համար, դա ավելի շատ ժամանակ եւ շատ աշխատակիցներկպահանջեր, քանի որ կան շատ պատվերներ: Այդ պատճառով ընկերության աշխատանքի հենց սկզբից մասնագետներին հանձնարարվել է մշակել ալգորիթմ, որն ամենաարդյունավետ կերպով կկազմակերպի պատվերների բաշխումը։

«Մեր ալգորիթմը մշտապես հավաքում եւ վերլուծում է կատարված պատվերների քանակի, ակտիվ առաքիչների, նրանց գտնվելու վայրի, մեր գործընկերների կողմից առաքիչների պատվերների արագությունը: Ալգորիթմը հաշվի է առնում նաեւ ճանապարհների եւ առաքիչների տրանսպորտային միջոցների վիճակը։ Եթե ​​հաճախորդը հեռու է, նրա մոտ հեծանիվով առաքիչ ուղարկելը վատ գաղափար է, ուստի այս պատվերի համար կտրվի մոտոցիկելտով կամ ավտոմեքենայով առաքիչ։ Եթե ​պատվերը մեծ է եւ ծանր, ապա ավտոմեքենայով առաքիչն ավելի լավ կզբաղվի դրանով: Ալգորիթմը կառուցում է ամենաարդյունավետ երթուղիները առաքիչների համար, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս շատ պատվերներ հասցնել նվազագույն ժամանակում: Սա օգնում է ժամանակ խնայել հենց առաքիչների, եւ, իհարկե, հաճախորդների համար»։

Glovo-ում ժամանակակից տեխնոլոգիաների եւ արդյունավետ ալգորիթմների ակտիվ կիրառումը միայն մեկ նպատակ ունի՝ ծառայությունն ավելի արդյունավետ դարձնել եւ հնարավորինս շատ ժամանակ խնայել։

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի հնարավորինս շատ հարցումներ մշակվեն ավտոմատ կերպով, քանի որ այդ հարցումները, եթե մենք խոսում ենք պարզ հարցումների մասին, չեն պահանջում մարդու միջամտություն: Մենք մշտապես աշխատում ենք նաեւ գոյություն ունեցող ալգորիթմների կատարելագործման վրա, քանի որ սա անվերջ խաղ է։ Ինչպե՞ս ավելացնել արդյունավետության եւս 1/10-ը: Մենք այս խաղը խաղում ենք ամեն շաբաթ, ամեն օր: Նույնիսկ կատակում ենք, որ առաքման ժամանակը չափում ենք ոչ թե րոպեներով, այլ վայրկյաններով։ Մեզ համար ամեն վայրկյան կարեւոր է։

Dark stores․խանութներ առանց գնորդների

Որոշ երկրներում Glovo-ն գործարկել է այսպես կոչված «մութ խանութներ»՝ առանց հաճախորդների խանութներ, որտեղ առաքիչները պատվերներ են հավաքում։ Ամբողջ աշխարհում ընկերությունն արդեն ունի մոտ 140 նման խանութ-պահեստ, եւ, ինչպես նշեց Հայաստանում Glovo-ի ղեկավարը, դրանք մի շարք առավելություններ ունեն սովորական սուպերմարկետների նկատմամբ։

Քանի որ ընկերությունը գիտի, թե ինչ ապրանքներ են պահանջված հաճախորդների շրջանում, կարող է ճկուն կերպով կառավարել տեսականին իր պահեստներում։ Բացի դրանից, պահեստում ապրանքները դասավորված են այնպես, որ հնարավորինս հեշտացնեն եւ արագացնեն պատվերների հավաքումը։ Սովորական սուպերմարկետում ապրանքների ցանկը գտնելու եւ գնելու համար առաքիչը ավելի շատ ժամանակ կծախսի, քան «մութ խանութում»:

Խանութ-պահեստների գտնվելու վայրը նույնպես պատահական չէ. հասկանալու համար, թե որ ոլորտներում են դրանք լավագույնս տեղակայված, որպեսզի առավելագույնս արդյունավետ կերպով բավարարեն ապրանքների պահանջարկը, մասնագետներն օգտագործում են հատուկ ալգորիթմներ պատվերի տվյալները վերլուծելու համար:

Այս խանութ-պահեստների շնորհիվ Glovo-ն մի քանի երկրում արդեն իրականացնում է 10 րոպեից պակաս առաքման հայեցակարգը։

Glovo-ն Հայաստանում դեռ չունի «մութ խանութներ», սակայն, ըստ Օլեգ Գորոշչակի, բացառված չէ, որ դրանք կհայտնվեն ապագայում։

Առաքիչն ավելի շատ է վաստակում, քան հաճախորդը վճարում է առաքման համար

Լավ առաքման ծառայություն կազմակերպելու համար բավական չէ ունենալ լավ ալգորիթմներ։ Անհրաժեշտ են նաեւ առաքիչներ, որոնք կիրականացնեն այդ առաքումները:

Glovo-ն ներկայումս ունի ավելի քան 200 ակտիվ առաքիչ Հայաստանում, եւ այդ գործունեության նկատմամբ հետաքրքրությունն աճում է, քանի որ աճում է առաքումների պահանջարկը: Ամբողջ աշխարհում, ինչպես նշվեց վերեւում, ընկերությունն ունի ավելի քան 240 հազար առաքիչ-գործընկեր։

Իսկ ովքե՞ր են Glovo-ում առաքիչ դառնում։

Կարելի էր ենթադրել, որ միջին վիճակագրական առաքիչն այն երիտասարդն է, որը սովորում է համալսարանում եւ ազատ ժամանակ լրացուցիչ գումար է վաստակում։ Բայց իրականում ամեն ինչ այնքան էլ այդպես չէ. Glovo-ում որպես առաքիչներ աշխատում ենե՛ւ տղամարդիկ, ե՛ւկանայք, այն էլ՝ տարբեր տարիքի ու մասնագիտության։ Ոմանց համար սա ընդամենը կես դրույքով աշխատանք է, ոմանց համար՝ հիմնական աշխատանք։

Հետաքրքիր է, որ առաքիչի եկամուտը կարող է բավական գրավիչ լինել Հայաստանում։ Չնայած հաճախորդը շատ քիչ գումար է վճարում առաքման համար(ի դեպ, շատ ավելի քիչ, քան ցանկացած այլ առաքման դեպքում) առաքիչը շատ ավելին է վաստակում:

«Առաքիչի եկամուտը պատվերի համար կախված չէ նրանից, թե հաճախորդը որքան է վճարել այս պատվերի առաքման համար: Մենք մի փոքր այլ բիզնես մոդել ունենք»,-պարզաբանեց Օլեգ Գորոշչակը։

Ռոբոտներ եւ անօդաչու թռչող սարքեր՝ առաքումների համար

Հայաստանում, ինչպես նշեց Օլեգ Գորոշչակը, դեռեւս չի նախատեսվում առաքման համար ներդնել անօդաչու թռչող սարքեր, սակայն դրանք կարող են հայտնվել ապագայում։ Առայժմ Հայաստանում նոր տեխնոլոգիաների եւ հայեցակարգերի ներդրման առաջին քայլը լինելու է «մութ խանութների»-ի եւ «մութ խոհանոցների»-ի բացումը։

Ոչ միայն Երեւանն ու Գյումրին. կընդլայնի՞ Glovo-ն աշխատանքի աշխարհագրությունը Հայաստանում

Glovo ծառայությունն այս պահին գործում է Երեւանում եւ Գյումրիում։Երկու քաղաքներում էլ ծառայությունը մեծ պահանջարկ ունի, ուստի փորձագետները մտածում են ընկերության աշխարհագրությունն ընդլայնելու եւ այլ քաղաքներում մասնաճյուղեր բացելու մասին, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան օգտվել առաքմանբարձրորակ ծառայություններից: Թե որ քաղաքներ կգա ընկերությունը առաջիկայում, հայտնի կդառնա ավելի ուշ։

Օլեգ Գորոշչակը նշեց, որ նախատեսվում է ընդլայնել աշխատանքային ժամերը Հայաստանի քաղաքներում։ Ծառայությունը դեռ չի աշխատում 24/7 ռեժիմով, սակայն ընկերությունը նախատեսում է ձգտել նման գրաֆիկի։ Ընկերությունը հավակնոտ ծրագրեր ունի նոր գործընկերներ ձեռք բերելու եւ խոշոր ակցիաներ կազմակերպելու համար, որոնք ծառայությունն էլ ավելի ճանաչելի կդարձնեն երկրում։

Ներկայումս, ըստ Օլեգ Գորոշչակի, Հայաստանի բնակչության ավելի քան 5 տոկոսն արդեն ներբեռնել է Glovo հավելվածը։Բացի դրանից, Glovo-ի օգտատերերի ավելի քան 40 տոկոսը առնվազն մի քանի ամիս օգտվում է ընկերության ծառայություններից։

Գործունեության ընդլայնումը, ըստ փորձագետների, շատ օգուտներ կբերի Glovo-ի պոտենցիալ գործընկերներին եւ հաճախորդներին, որոնք ավելի շատ ապրանքներ կկարողանան ձեռք բերել առանց տնից դուրս գալու։

«Glovo հարթակը կապում է բիզնեսին, հաճախորդներին եւ առաքիչներին: Մենք այն հարթակն ենք, որն օգնում է հաճախորդներին ստանալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ առանց տնից դուրս գալու մոտ 40-45 րոպեի ընթացքում, նույնիսկ ներկայիս եղանակային պայմանների դեպքում: Բիզնեսի համար սա լրացուցիչ վաճառքի հիանալի ալիք է, որն ընդլայնում է հաճախորդների բազան եւ մեծացնում ապրանքանիշի հայտնիությունը։ Իսկ առաքիչներին հնարավորություն է տրվում ստանալ լավ եկամուտ՝ կախված չլինելով գրաֆիկից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ