News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 30
Տեսնել լրահոսը


Եթե ընդդիմությունը գնաց խորհրդրան, ապա գնալու է բացառապես իր օրակարգով, որը ձեւավորվել է Ֆրանսիայի հրապարակում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Լկտիաբար աղավաղելով իմ խոսքերն ասում են, թե վերադառնալու ենք խորհրդարան։ Անբարո սուտ է։ Հատուկ չհասկացողների համար՝ եթե ընդդիմությունը գնաց խորհրդարան, ապա բացառապես իր այն օրակարգով, որը ձեւավորել է ժողովուրդն այս հրապարակում։ Այդ օրակարգի մեջ է մտնում Նիկոլի հեռացումը, Հայաստանին եւ Արցախին ուղղված սպառնալիքների դեմ պայքարը։ ԱԺ-ում մեծամասնության կազմող խմբակը մանդատներից զրկելու շանտաժով չի կարող մեզ ներքաշել իր հայրենադավ դավադրության մեջ։ ՔՊ-ականներն իրենց ծոծրակները կտեսնեն, բայց մեզ իրենց կեղծ օրակարգով միեւնույն նիստերի դահլիճում չեն տեսնի։ Հայ ժողովուրդն այլեւս չունի միասնական կամարտահայտման այլ հարթակ այս հրապարակից բացի»,- ասաց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունը դեռեւս շարունակում է իրականացնել քաղաքական հետապնդումներ։

«Մեր պայքարի ընկերներից շատերն այս պահին անազատության մեջ են՝ իբրեւ քաղբանտարկյալ։ Բայց իրենք շատ ավելի ազատ են, քան նրանք, ովքեր մեր տղաներին կալանավորելու հրահանգ են տվել»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ