Լոնդոնի Թեմզա նավահանգստում բանանի խմբաքանակի մեջ մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող 40 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ կոկաին է հայտնաբերվել, հայտնում է PA MEDIA-ն։
Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) հայտնել է, որ աշխատակիցներն ավելի քան կես տոննա A դասի թմրանյութ են առգրավել Կոլումբիայից դեպի Լոնդոնի «Գեյթվեյ» նավահանգիստ ուղեւորվող նավի վրա, որը կանգնած է եղել հարավարեւելյան Անգլիայի Էսեքսի ափին:
Քննիչները երեքշաբթի օրն են հայտնաբերել Նիդեռլանդներ մեկնող բեռը։
Բանանի հետ միասին ստվարաթղթե արկղերում հայտնաբերվել են կոկաինի հարյուրավոր հսկայական սալիկներ։
NCA-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում խմբաքանակի արժեքը կկազմեր ավելի քան 40 միլիոն ֆունտ սթեռլինգ։