News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Մադագասգարում առնվազն 32 մարդ է զոհվել՝ մայրաքաղաքից հյուսիս ընկած շրջանում, այն բանից հետո, երբ տեղի հրոսակները, որոնք հայտնի են որպես «դահալոներ», հրկիզել են տեղի տները, հայտնում է Reuters լրատվական գործակալությւոնը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության հայտարարությունը։

Հրդեհը տեղի է ունեցել Անկազոբե շրջանում՝ մայրաքաղաք Անտանանարիվուից մոտ 75 կիլոմետր դեպի հյուսիս:

«Դահալոներ»-ը կազմակերպված հանցավոր խմբեր են Մադագասկարի որոշ հատվածներում, որոնք անասուններ են գողանում տեղի բնակիչներից եւ այլ հանցագործություններ կատարում:

Մադագասկարի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հանցագործներին որոնելու համար տարածք են ուղարկվել անվտանգության ուժեր։

Ենթադրվում է, որ այդ հարձակումը, ամենայն հավանականությամբ, համայնքի անդամների նկատմամբ վրեժ է եղել՝ նրանց դեմ նախորդ գործողությունների ժամանակ անվտանգության աշխատակիցներին տեղեկատվություն տրամադրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Օրենքով գող» Պզոն հիվանդանոցից ազատ է արձակվել. ArmLur.am
Նշվում է, որ օրեր առաջ Երեւանում՝ Մուրացան 109 հասցեից ոստիկանության...
Սալվադորի իշխանությունները 10 հազար զինվորական են ուղարկել իրենց քաղաքներից մեկը ավազակախմբերի դեմ պայքարելու համար  
Երկրի արդարադատության նախարարը հայտնել է, որ տվյալ պահին կալանավորվել է 12 մարդ․․․
Եթե անգամ պարզվի Վրույր Բարսեղյանի անմեղսունակությունը, նա պատժից չի ազատվի. Պեմզաշենի գործով տուժող կողմի ներկայացուցիչ
Դեռ պետք է ապացուցել, որ Վրույր Բարսեղյանն արարքը գործելու պահին եղել է անմեղսունակ...
Ամերիկացին անտառում գնդակահարել է սիրուհուն եւ երեք տարեկան որդուն, որպեսզի ալիմենտ չվճարի
Հղիանալուց հետո սիրեկանը լքել է նրան, իսկ հետո նա որդի է ունեցել․․․
Ոստիկանությունը ջախջախել է կոկաինի եվրոպական «սուպերկարտելը»
Վեց տարբեր երկրների իրավապահ մարմինները միավորել են իրենց ջանքերը, որպեսզի ոչնչացնեն թմրավաճառների «սուպերկարտելը»․․․
Հոնդուրասի նախագահը արտակարգ դրություն Է մտցրել հանցավոր խմբավորումների պատճառով
Կաստրոյի նոր միջոցները թույլ կտան տեղակայել 20 000 ոստիկան, ներդնել ճանապարհների անվտանգության նոր վերահսկողություն եւ միջոցներ ձեռնարկել փողերի լվացման դեմ․․․
Ամենաշատ