News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի օգնական, Արեւմտյան Ասիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմադ Սադեղ Ֆազլին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է բավարարել Լիբանանի վառելիքի կարիքը, գրում է Tasnim լրատվական գործակալությունը։

Իրանցի դիվանագետն իր թվիթերյան օգտահաշվում հաստատել է Թեհրանի աջակցությունը լիբանանցիներին՝ արաբական երկիրը պատած վառելիքի ճգնաժամի համատեքստում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանում էներգիայի հիմնական արտադրողներից ու արտահանողներից մեկը, լիբանանցիների կողքին է՝ օգնելու նրանց»,- գրել է Ֆազլին եւ հավելել, որ Թեհրանը պատրաստ է ընդունել լիբանանցիներին՝ անհրաժեշտ վառելիքի մատակարարման շուրջ բանակցությունների համար:

«Մենք երբեք չենք լքի մեր ընկերներին դժվար օրերին»,- հավելել է իրանցի դիվանագետը։

Լիբանանում արդեն մի քանի ամիս է, ինչ վառելիքի սուր պակաս է զգացվում ինչպես մեքենաները լիցքավորելու, այնպես էլ էլեկտրաէներգիայի գեներատորների սնուցման համար։

Լիբանանի խնդիրներն այժմ սրվում են պետական ​​գերատեսչությունների մեծ մասում առկա անժամկետ գործադուլներով, քանի որ աշխատավարձն այլեւս բավարար չէ աշխատողներին աշխատանքի գնալու համար: Աշխատանքի միջազգային կազմակերպության Բեյրութի գրասենյակը գնահատմամբ՝ պետական ​​ծառայողների գրեթե 100 տոկոսն այժմ մշտապես կամ ընդհատումներով չի աշխատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ