News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոսովոյի ղեկավարությունը մեկ ամսով հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքի կիրառման ընթացակարգը՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը: Այս մասին ասվում է Կոսովոյի իշխանությունների այս գիշեր արված հայտարարությունում:

«Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրթին նախագահ Վեոս Օսմանիի եւ փոխվարչապետներ Բեսնիկ Բիսլիմի ու Դոնիկ Վերվալի հետ մի շարք հանդիպումներ են անցկացրել ամերիկացի եւ այլ միջազգային ներկայացուցիչների հետ: Դրա հետ կապված Կոսովոյի կառավարությունը պարտավորվում է օգոստոսի 1-ից հետաձգել հունիսի 29-ի երկու որոշումների կատարումը մինչեւ սեպտեմբերի 1-ը, երբ կհանվն բոլոր բարիկադները եւ ամբողջությամբ կվերականգնվի ազատ տեղաշարժը Կոսովոյի հյուսիսում: Մենք շնորհակալ ենք միջազգային գործընկերներին, հատկապես ԱՄՆ դեսպան Ջեֆ Հովեներին՝ նրանց հավատարմության ե ներդրման համար»,-ասված է հաղորդագրությունում:

Կիրակի երեկոյան իրավիճակը Կոսովոյում եւ Մետոխիայում կտրուկ լարվել է այն բանից հետո, երբ Կոսովոյի ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ վարչական սահմանին գտնվողն անցակետը՝ նպատակ ունենալով կեսգիշերից արգելել սերբական փաստաթղթերով տեղաշարժը: Ի պատասխան Կոսովոյի հյուսիսային հատվածի սերբերը  դուրս են եկել ցույցի եւ փակել հիմնական մայրուղիները: Կոսովոյի հյուսիսային մասի մի շարք քաղաքներում հնչել են ահազանգի ազդանշաններ: Կոսովսկա-Միտրովիցայի հյուսիսն ու հարավն իրար կապող Իբար գետի կամրջին են մոտեցվել ոստիկանական ուժեր եւ ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող Կոսովոյի անվտանգության միջազգային ուժերի աշխատակիցները:

Միջազգային ջանքերի, այդ թվում ռուսաստանի ԱԳՆ շնորհիվ, Կոսովոն հետաձգել է սերբական փաստաթղթերի արգելքի կիրառման ընթացակարգը մինչեւ սեպտեմբերի 1-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ