News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը հայտարարեց նոր տեսակի վարկի մասին՝  SME-FLEXI, որը կօգնի ՓՄՁ-ներին, արտահանողներին և ներմուծողներին լուծել ընթացիկ իրացվելիության, շրջանառու միջոցների համալրման, կրեդիտորական պարտքերի մարման, մաքսազերծման, հարկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև աշխատողներին աշխատավարձերի վճարման հարցերը։

«Մենք կօգնենք ՓՄՁ-ներին արդյունավետ կառավարել իրենց դրամական հոսքերը և ներդրումներ կատարել աճի մեջ», - ասաց Արդշինբանկի ՓՄՁ տնօրեն Արթուր Հակոբյանը: «Կարծում ենք, որ վարկը կհետաքրքրի արտադրողներին, արտահանողներին, ներմուծողներին, նոր տեխնոլոգիական  ընկերություններին, շատ այլ ձեռնարկությունների, որոնք ցանկանում են կարճաժամկետ հեռանկարում փոխել իրենց բիզնես պրակտիկան, ավելի ճկուն մեխանիզմով և ավելի ցածր տոկոսադրույքներով ֆինանսավորում ներգրավել»,- ասաց Հակոբյանը:

Նոր վարկատեսակը կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսավորման  հնարավորություն է տալիս։ Կարճաժամկետ վարկավորման դեպքում հաճախորդը հնարավորություն ունի վերցնել 3, 6, 9 կամ 12 ամսով վարկ, ազատորեն օգտվել դրանից և մարել այն առանց վաղաժամկետ մարման տույժերի: Հաճախորդի ցանկությամբ հնարավոր է կարճաժամկետ ֆինանսավորումից անցում կատարել երկարաժամկետի՝ առանց հավելյալ պայմանագրի և այլ փաստաթղթերի՝ ևս 4 տարի մարման ժամկետով։ Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով՝  սկսած 9%, ԱՄՆ դոլարով՝ սկսած 6% և եվրոյով՝  սկսած 4,5%: Վարկի առանձնահատկությունը դրա մարման մեխանիզմն է՝ մայր գումարը վճարվում է ժամկետի վերջում, իսկ տոկոսները՝ ամսական։

Վարկի մասին  ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել բանկի կայքում, հետևյալ հղումով։

Արդշինբանկի վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ