Նոր Զելանդիան բացել է սահմանները բոլոր երկրների ճամփորդողների առջեւ եւ սկսել է ընդունել ուսանողական եւ զբոսաշրջային վիզաների հայտեր, տեղեկացրել են երկրի իշխանությունները։
Հայտատուները նախկինի պես պետք է ունենան լիակատար պատվաստում եւ լրացնեն Նոր Զելանդիայի ճամփորդողի հայտարարագիրը՝ ստանալով QR-կոդ, այն հարցնելու են չվերթի գրանցման ժամանակ։ Տեղ հասնելուն պես պահանջվելու է էքսպրես-թեստի անցկացում։ Այն պետք է կրկնել ժամանման հինգերորդ կամ վեցերորդ օրը։
Այն երկրների զբոսաշրջիկները, որոնց հետ գործում է վիզային ռեժիմը, նաեւ պետք է Նոր Զելանդիա էլեկտրոնային ուղեւորությունների (NZeTA) թույլտվություն ստանան։