News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ն երկխոսությունն Իրաքի խնդիրների լուծման լավագույն միջոցն է համարում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ մեկնաբանելով Իրաքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որտեղ քաղաքական առաջնորդ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցները խորհրդարանում նստացույց անցկացրեցին, փոխանցում է Tasnim-ը։

«Իրաքը հզոր երկիր է եւ մեր հիմնական հարեւանը։ Բնականաբար, մենք ուշադիր հետեւում ենք Իրաքում ընթացող իրադարձություններին։ Իրանը միշտ ընդգծել է իր գլխավոր հարեւանի խաղաղության եւ անվտանգության կարևորությունը եւ կարծում է, որ Իրաքի անվտանգությունը հավասար է Իրանի եւ տարածաշրջանի անվտանգությանը»,- ասել է նա։

«Մենք ընթացող իրադարձությունները ներքաղաքական տարաձայնությունների հետեւանք եւ Իրաքի ներքին գործերի մաս ենք համարում: Կարծում ենք, որ իրաքյան քաղաքական շարժումները, կուսակցություններն ու կազմավորումները կարող են հաղթահարել ստեղծված իրավիճակը այդ երկրի Սահմանադրության եւ իրավական մեխանիզմների շրջանակներում»,- ասել է Քանաանին: «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հարգել և հարգում է Իրաքի ժողովրդի ընտրությունը եւ ընդգծում է, որ երկխոսությունն այս երկրի ներքին խնդիրները լուծելու լավագույն միջոցն է»,- հավելել է նա։
Իրանի ներկայացուցիչը նաեւ վստահություն է հայտնել, որ իրաքցի ժողովուրդը կկարողանա անցնել այս փուլն իր «հասունության» եւ «իրաքյան առաջնորդների խոհեմության» շնորհիվ՝ արաբական երկրում կայունություն եւ հանգստություն ապահովելու համար։
Սադրի հազարավոր կողմնակիցներ ներխուժել են Բաղդադում ամրացված Կանաչ գոտի՝ մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ գրավելով խորհրդարանի դատարկ շենքը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ