News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բրյուսելը մեր տերը չէ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նա նշել է, որ Եվրամիությունը Բրյուսելով չի սահմանափակվում։ «Սա շատ կարեւոր հարց է։ Ես չեմ ցանկանում վիճել մյուս եվրոպացիների հետ, բայց ցանկանում եմ մեր սեփական մոտեցումները ներառել համաեվրոպական որոշման մեջ։ Դրա համար մենք մասնակցում ենք յուրաքանչյուր որոշմանը, մենք միշտ արտահայտում ենք մեր կարծիքը։ Եվ եթե դիրքորոշում լինի, որին մենք համաձայն  չենք լինի, մենք կհայտարարենք այդ մասին։

Բրյուսելը մեր տերը չէ։ Մենք անկախ, ինքնիշխան ազգ ենք։ Մենք մասնակցում ենք համատեղ որոշումներին։ Եթե դրանք մեզ հարմար են, մենք այդպես էլ ասում ենք։ Եթե հարմար չեն, եւ մենք կարող ենք կանխել դա, ապա համատեղ որոշում չի կայացվի»,- նշել է Օրբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ