News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հայտարարում է, որ 1957 թվականին սկսված տիեզերական մրցավազքում առաջնորդ է, սակայն տիեզերական մրցավազքն ավարտված չէ, այն նոր է սկսվել, գրում է The Hills-ը։

«ԱՄՆ-ն շարունակում է մնալ տիեզերքում անվերապահ առաջատարը, բայց հեռու չէ Չինաստանին ու Ռուսաստանին զիջելու վտանգը։ Չինաստանը արագ առաջ է շարժվում իր Տյանգուն տիեզերակայանով, իսկ Ռուսաստանը վերջերս հայտարարեց Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) հրաժարվելու իր մտադրության մասին։ 2011 թվականից ԱՄՆ-ն օգտագործում է ռուսական «Սոյուզ» տիեզերանավերը տիեզերագնացներին ՄՏԿ հասցնելու համար։  Հարաբերությունների այս խզումը ստիպում է ԱՄՆ-ին ապավինել մասնավոր առեւտրային գործընկերներին, ինչպիսիք են SpaceX-ը, որը NASA-ի համար տիեզերագնացների չորս առաքելություն է կատարել։

ՄՏԿ-ի սկզբնական նպատակը, որը ստեղծվել է 1998 թվականին, եղել է գիտական հետազոտությունների եւ այլ գործունեության աջակցությունը, որոնք պահանջում են տիեզերքում մարդու յուրահատուկ որակներ: Սակայն ՄՏԿ-ն ուղեծրում գտնվելու 20 տարիների ընթացքում այն դարձել է տիեզերքում ԱՄՆ-ի ներկայության այցեքարտը եւ օրինակն այն բանի, թե ինչին կարելի է հասնել առեւտրային եւ միջազգային գործընկերության հաշվին»,-գրում է թերթը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ