Բուլղարիայում գտել են «Եվրոպայի վերջին մեծ պանդայի» քարացածությունները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ դեռեւս 1970-ականներին հայտնաբերված քարացած ատամներն իրականում պատկանում են ժամանակակից մեծ պանդայի՝ նախկինում անհայտ խոշոր մերձավոր ազգականին, գրում է HighTech-ը:
Նրան անվանել են Agriarctos nikolovi։ Ենթադրվում է, որ մոտ 6 մլն տարի առաջ այդ տեսակի ներկայացուցիչները տեղափոխվել են Արեւելյան Եվրոպայի անտառածածկ եւ ճահճային շրջաններ։