News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ուղիղ մեկ տարի առաջ՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները 1200 կապ էին ավելացրել Արևագորգին՝ մասնակցելով համահայկական գորգի ստեղծմանը:

Այսօր արդեն Մարիոթ հյուրանոցում «Արևագորգի» վերջին հանգույցները կապեցին և գորգը կտրելու արարողությունն արեցին Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինհաշմանդամություն ձեռք բերած մեր հերոսները:

Շուրջ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անհատների և կազմակերպությունների շարքում «Արևագորգի» ստեղծմանն իր ներդրումն է ունեցել նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ:

Այս ընթացքում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի և «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ «Կապի’ր, որ․․․» նախաձեռնությանը Հայաստանից և արտերկրից միացած անհատներն ու ընկերությունները կապեր են ավելացրել  գորգին, յուրաքանչյուր կապը՝ 1000 դրամին համարժեք գումար՝ կանգնելով բոլորիս համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։

Նախաձեռնության շնորհիվ հավաքագրվել է 8.123.000 ՀՀ դրամ։ Հիմնադրամն առ այսօր հատուցել է հաշմանդամություն ունեցող հազարավոր զինծառայողների կամ զոհված զինծառայողների ընտանիքների:

Ամփոփիչ միջոցառմանը ԶԱՀ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը նշել է, որ հիմնադրամի առաքելությունը ձևավորվել է շատ վեհ գաղափարի շուրջ։ Մեզնից յուրաքաչյուրը պետք է կարողանա գնահատել մեր հերոսներին, հարգել զոհվածների հիշատակը, ինչպես նաև նրանց, ովքեր ողջ են այսօր։

«Մեգերյան կարպետ» ընկերության հիմնադիր Րաֆֆի Մեգերյանի խոսքով՝ այս գորգը հյուսելը խորհրդանշում էր այն, որ մենք միասնական լինելով կարող ենք արդյունքի հասնել։ «Արևագորգը» մեր ուժի և հզորության խորհրդանիշն է։

Մեծ ուշադրություն դարձնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ պարբերաբար մասնակցություն է ունենում բարեգործական, սոցիալական և մշակութային միջոցառումների՝ ողջ թիմով մեկ նպատակի շուրջ համախմբվելու լավագույն օրինակով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում...
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
«Ավելի վատ իրենց համար»...
«Ամերիաբանկը» վաճառվեց, գործարքը կնքվել է, բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունները գրանցվել են
Հիշեցնենք, որ շուրջ 1 ամիս առաջ հայտնի դարձավ, որ «Բենք օֆ Ջորջիա»-ն (Bank of Georgia Group PLC) պատրաստվում է 303.6 մլն ԱՄՆ դոլարով գնել հայկական...
Իդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանը
Հայտարարագրի ստորագրման արարողությունից առաջ տեղի ունեցավ «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» միջոցառումը...
Ամենաշատ