News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

HiRISE (High Resolution Imaging Science Experiment) տեսախցիկը, որը տեղադրված է  Մարսի ուղեծրում աշխատող Mars Reconnaissance Orbiter-ի վրա, անսովոր կապույտ ավազաթմբեր է ֆիքսել, որոնք գտնվում են Կարմիր մոլորակի Գամբոա խառնարանի մոտակայքում: Նկարները տարածել է ԱՄՆ Ազգային օդատիեզերական գործակալությունը (NASA):

Գամբոա խառնարանը հարվածային ծագում ունի եւ գտնվում է Աքիդալիայի հարթավայրի եւ Քրիսի հարթավայրի միջեւ: Նկարում, որն արվել է շատ բարձր որակով (25 սանտիմետր Մարսի մակերեսը՝ պատկերի 1 պիքսելում), բլուրների գագաթներին կարելի է փոքրիկ գծեր տեսնել, որոնք իրենցից տարօրինակ նախշեր են ներկայացնում։

Ավելի մեծ ավազաթմբերը լայնակի էոլյան լեռնաշղթաներ են (TAR), որոնք ծածկված են ավազի խոշոր մասնիկներով: Այդպիսի ավազաթմբերը կենդանանում են քամու ազդեցության տակ, որը հեռացնում է ավելի մուգ փոշին՝ վառ հատվածներ թողնելով։ Այդպիսի հատկանիշներով կարելի է հաշվարկել քամու ուղղությունը ավազաթմբերի առաջացման ժամանակ, այսինքն՝ շատ միլիոնավոր տարիներ առաջ։

Մոլորակագետներն ուսումնասիրում են HiRISE տեսախցիկի պատկերները՝ Մարսի երկրաբանական պատմության վերաբերյալ իրենց պատկերացումները խորացնելու համար: Մարսյան եզակի ավազաթմբերի մասին հոդվածը հայտնվել է  Science Alert ամսագրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ