News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ ներկայացուցիչ Ջիհան Թավիլահին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԱՀԿ ծավալած գործունեությունը Հայաստանում և երախտագիտություն հայտնել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում և համավարակի հետևանքները հաղթահարելու գործում կազմակերպության աջակցության համար։

Մտքեր են փոխանակվել Հայաստանում անցկացվող առողջապահական բարեփոխումների և ԱՀԿ հետ այդ հարցում համագործակցության վերաբերյալ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում Հայաստանի բնակչության կյանքի որակի շարունակական բարելավման, այդ թվում՝ առողջապահության որակի բարձրացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերներին, մասնավորապես` առողջապահական խնդիրների  լուծման  համատեքստում կարևորելով միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ներգրավվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ