News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իշխանությունները փորձում են արգելել սփյուռքահայ գործիչների մուտքը Հայաստան, որպեսզի ջրբաժան անցկացնեն Հայաստանի և Սփյուռքի միջև ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին,  ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում ասաց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը:

«Սա խայտառակություն է հայ ժողովրդի և Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության համար: Բոլորս էլ հիշում ենք՝ երբ այս իշխանությունները եկան, հենց սկզբից հայաստանցիներ և արցախցիներ բաժանարար գիծ սկսեցին անցկացնել՝ փորձելով պառակտել Հայաստանն ու Արցախը»,- ասաց նա: 

Հովհաննես Հարությունյանի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր հարցում իշխանության եւ Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են։ Այս դեպքում էլ Ադրբեջանը աչքի է ընկել իր հայտնի «սև ցուցակով», որտեղ հիմնականում ընդգրկվում էին այն անձինք, որոնք արցախանպաստ, հայանպաստ գործողություններ էին իրականացնում:

«Փաստ է, որ Ադրբեջանի նույն «սև ցուցակը» առկա է նաև Հայաստանի Հանրապետությունում: 90-ականներին էլ մի իշխանություն կար, որը մտածում էր, թե կասեցնելով դաշնակցականների գործունեությունը, ինչ-որ բանի կհասնի: Վերջում ժամանակը ցույց տվեց՝ որտեղ հայտնվեց այդ իշխանությունը և որտեղ՝ Դաշնակցությունը»,- եզրափակեց Հովհաննես Հարությունյանը: 

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հայաստանի ԱԳՆ-ի դիմաց՝ Ընդդեմ սփյուռքահայերի Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի:

Վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանին, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանին և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ