News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին բանաձեւի ընդունումը եւ հայտարարել է, որ կստորագրի դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերը։

«Ֆինլանդիայի եւ Շվեդիայի մուտքը դաշինք էլ ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգությունը եւ կխորացնի տրանսատլանտյան գործընկերությունը։ Ես անհամբերությամբ սպասում եմ, որ ստորագրեմ նրանց միանալու մասին արձանագրությունները։ [ՆԱՏՕ-ին] Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միանալու»,- նշվել է ԱՄՆ նախագահի գրավոր հայտարարությունում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ, նույն օրը, ԱՄՆ Կոնգրեսի Սենատը ընդունել էր բանաձեւ դաշինքին Ստոկհոլմի եւ Հելսինկիի միանալու փաստաթղթերի վավերացման մասին։ Ամերիկյան օրենսդրության առանձնահատկություններին համապատասխան՝ վավերացումն իրականացնում է երկրի նախագահը, Սենատը համաձայնություն է տալիս դրան։ Բայդենը ողջունել է  Կոնգրեսի վերին պալատում քվեարկության արդյունքները՝ ուշադրություն դարձնելով այն բանին, որ Սենատի կողմից ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին այդ արձանագրությունների դիտարկումը ամենաարագն էր 1981-ից ի վեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ