News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայումս գտնվում է կառուցվածքային փոփոխությունների գործընթացում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նախարարության կողմից իրականացվող մի շարք ոլորտներում նոր գործառույթների ավելացմամբ, ինչը հանգեցրել է նախարարության առջև դրված խնդիրների, գործառույթների և ստորաբաժանումների լրացմանը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարության ներկայիս 13 հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների փոխարեն սահմանվել են 21 հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ առկա 85 քաղաքացիական ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնների թվաքանակը նախատեսվում է դարձնել 110։

Վերը նշված կառուցվածքային փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ կազմակերպել Էկոնոմիկայի նախարարության  կողմից իրեն վերապահված գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը, ինչը կհանգեցնի  Կառավարության ծրագրի շրջանակներում Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող և իրականացվող հիմնական ուղղությունների բարեփոխմանը, տնտեսության ներուժի խթանմանը, տնտեսական հնարավորությունների զարգացմանը և դրանց հասանելիության ընդլայնմանը, մշակող և գիտելիքահենք արդյունաբերության ներառականության ապահովմանը, տնտեսության թվայնացմանը, ստեղծարար մտավոր գործունեության խթանմանը, մտավոր սեփականության առևտրայնացման ոլորտի ներդրմանն ու զարգացմանը։

Թափուր պաշտոնները համալրելու նպատակով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նախատեսվում է հայտարարել արտաքին մրցույթներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով...
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Պապոյանը Ավստրալիայի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար...
Ամենաշատ