News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Heineken գարեջրագործական ընկերությունը ներկայացրել է յուրատեսակ մարզակոշիկներ՝ Heinekicks, որոնց ներբանի մեջ գարեջուր կա, գրել է TheDrum-ը։

Մարզակոշիկների արտասովոր մոդելը Heineken ընկերության եւ դիզայներ Դոմինիկ Չամբրոնեի համագործակցության արդյունքն է։ Չամբրոնեն հայտնի է նաեւ որպես The Shoe Surgeon («կոշկի վիրաբույժ»)։ Մարզակոշիկների ներբաններում հատուկ ներարկչի օգնությամբ գարեջուր է «լցվել», որը, մարզակոշիկները ստեղծողների խոսքով, կընդգծի փափկության զգացողությունը քայլելիս։ Մոդելի առանձին տարր է դարձել շշերի համար նախատեսված բացիչը, որը հարմարեցված է մարզակոշիկների լեզվակում։

«Այս փորձն ինձ համար հետաքրքիր փորձություն էր։ Ես երբեք դեռ այնպիսի մարզակոշիկ չէի ստեղծել, որի մեջ իսկական գարեջուր լիներ»,- ասել է Դոմինիկ Չամբրոնեն։

Արտասովոր մարզակոշիկները ներկայացված են Heineken-ի ֆիրմային գույներով՝ կանաչ, արծաթագույն եւ կարմիր։ Նորույթը, որն արտադրվել է սահմանափակ՝ 32 զույգ քանակությամբ, վաճառքի կհանվի Սինգապուրում 2022թ. օգոստոսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ