News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոսթոնի շրջանի Հայփոյնթ համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանի։

Հանդիպման սկզբում Արժանապատիվ Տեր Հայրը ներկայացրեց ուխտավորներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունը։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ուխտավորներին՝ կարևորելով ուխտագնացությունների կազմակերպումը դեպի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որոնք նորոգում են հայորդիների ազգային, հոգևոր ապրումները՝ հաղորդ դարձնելով սեփական ինքնությանը և հոգևոր արժեքներին:

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը նաև անդրադարձ կատարեց Արցախում առկա իրավիճակին և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ վստահություն հայտնելով, որ հայորդիները լավատեսության ոգով և զորեղ հավատքով կհաղթահարեն բոլոր դժվարությունները։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքն ու օրհնությունը բերեց Արժանապատիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանին նախանձախնդիր ու նվիրյալ ծառայության համար:

Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի առաքելությանն ու գործունեությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Դուք միայն փողոցի հղփացած տղայի կերպարով կարողանում եք հոխորտալ ազգային կառույցների վրա. Տեր Գաբրիել քահանա Վարդանյան
«Ֆեյք նյուզեր»-ի  պատասխանատուները, ինչպես ասում էր նրանցից մեկը հանրային, բայց իշխանական խոսափողով, չեմ կարծում, որ միամիտ մարդիկ են, ու լավ...
Մայր Աթոռն առնվազն խախտել է պատվիրանից մեկը՝ «մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Սա է իսկական Հայաստանի Հանրապետությունը, ու այս իսկական ՀՀ-ի հետ ենք բոլորս կապում մեր ապագան...
Մարդ չի իմանում՝ ֆեյք նյուզերով ընդդիմադիր օրաթե՞րթ է, թե՞ Մայր Աթոռի պաշտոնական կայքը. Վահագն Ալեքսանյան
Մայր Աթոռը ֆեյք նյուզ ա տարածում, թե Հայաստանի Կառավարությունը Տավուշի հատվածից տարածքներ ա հանձնում: Մեկը լինի, Մայր Աթոռին հարցնի, էդ …
Մայր Աթոռ. Առավել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը
Յուրաքանչյուր պատգամավորի քվեարկության արդյունքը ակներև է դարձնելու նրա վերաբերմունքն ու պատասխանատվությունն իր իսկ ընտանիքի, իր իսկ երեխաների...
Ամենաշատ