News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով թեթեւ վիրավորում ստացած մի քանի զինծառայողներ դուրս են գրվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

Նա հայտնեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա։

Նշենք, որ ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողների թիվը 19-ն է։ Վիրավորներից 4-ը ծանր վիճակում են, մեկը՝ ծայրահեղ ծանր, մյուս զինծառայողների վիճակը գնահատվում է միջին եւ թեթեւ ծանրության։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Այդ սադրանքների հետեւանքով հայկական կողմն ունեցել է երկու զոհ։ 

Այսօր՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը եղել է հարաբերական կայուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ