News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

«Օդը փակե՛ք». սա 44-օրյա պատերազմի ժամանակ ամենից հաճախ հնչող, արտաբերվող, գրվող ու տարածվող արտահայտությունն էր: 44 օր շարունակ անօդաչու թռչող սարքերը, տարատեսակ հրթիռներն ասես անձրեւի պես էին տեղում թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական անձանց վրա, ու այդ օրերին բոլորն այն համոզմանն էին, որ եթե «օդը փակ» լիներ, ապա մեր մեջքը կոտրել չէր ստացվի:

Աղետաբեր պատերազմից մոտ երկու տարի անց, սակայն, պարզվում է՝ ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի «օդը փակելու» հարցում թերացել կամ անգամ գործուն քայլեր չի կատարել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Կատարվածի ապացույցն այս օրերին Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիվ գործողություններն են: 2 զոհն ու 2 տասնյակի հասնող վիրավորներն ԱԹՍ-ների հարվածներից են զոհվել (թող լույս իջնի նրանց հոգիներին):

Կհիշեք՝ ավելի քան 2 ամիս առաջ տիեզերք ուղարկված հայկական արբանյակի մասին լուրն իշխանականները որպես «Ամերիկա բացահայտել» ներկայացրին՝ հուսադրելով, թե տիեզերքից ուղարկված լուսանկարներով հնարավոր կլինի տեղորոշել հակառակորդի ռազմավարական օբյեկտները, կանխել նրանց գործողությունները եւ այլն, եւ այլն: Մոտ 2.5 ամիս անց, սակայն, «նմանը չունեցող» այդ արբանյակից որեւէ լուսանկար չի արվել, համենայնդեպս, այդ մասին հրապարակումներ չեն եղել:

Իսկ ավելի վաղ՝ պատերազմից հետո՝ մի քանի ամիս անց՝ 2021-ի մայիսին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր ահազանգում, թե սահմանը պատշաճ կահավորված չէ: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրդովվում էր, թե՝ «ինչպես պետք է, այնպես էլ կահավորում ենք»:

«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլեւ դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետեւ դրա մեծ մասն արվում է գաղտնի»,- հավելում էր նա:
Փաշինյանի վերամբարձ հայտարարությունից ավելի քան մեկ տարի անց, սակայն, ցավով ենք արձանագրում՝ սահմանի՝ մեզ համար իբրեւ թե անտեսանելի կահավորումն ու վերազինումը, փաստորեն, հերթական սուտն է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ԱԺ աշխատանքը՝ գլխացավանք. իշխանությունը փակուղու մեջ է
Իշխանության համար եւս պրոբլեմ է, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, եվրոպական մի շարք այլ երկրների...
«Ժողովուրդ». Պաշտպանության նախարարությունը թաքցնում է իրականությունը
Ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից հայտնել են ոչինչ չասող մի նախադասություն. «Ներկա պահին ընթանում են...
«Փաստ». Սամվել Բաբայանին արհեստական ակտիվացնում են
Արցախում նախատեսվող հանրահավաքի հետ կապված տեսակետ կա, որ այն ոչ թե կոնկրետ քաղաքական նշանակություն և ուղերձ ունի, այլ ընդամենն ուժի...
«Ժողովուրդ». Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կբանակցեն. մանրամասներ Փաշինյան-ՔՊ հանդիպումից
Ու թեեւ Հայաստանում մարդկանց մտահոգությունները՝ կապված երկրի...
«Հրապարակ». Ինչ են քննարկել Անդրանիկ Քոչարյանն ու մի խումբ հակառուսական կողմնորոշման գործիչներ
Արշակյանն ասաց՝ իրենց խնդրանքով։ Մոտ 2 ժամ տեւած հանդիպման ընթացքում Անդրանիկ Քոչարյանն անխտիր իր հավանությունն է...
«Փաստ». Ռուսները ծանոթանում են Արևմուտքի հետ քննարկվող տարբերակներին
«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանի այդ հայտարարությանը ռուսական քաղաքական շրջանակները բավական բուռն...
Ամենաշատ