News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

Չինաստանում ջերմաստիճանն աշխարհում միջին մակարդակից ավելի արագ է բարձրանում եւ ապագայում «զգալիորեն բարձր» կմնա, քանի որ կլիմայի փոփոխության հետ կապված մտահոգությունները մեծանում են, հաղորդում է Reuters-ը: 

Կլիմայի տարեկան գնահատման մեջ Չինաստանի Եղանակային բյուրոն երկիրը նկարագրել է որպես «գլոբալ կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն տարածաշրջան», որի ջերմաստիճանը 1951 թվականից ի վեր բարձրանում է 0,26 աստիճանով մեկ տասնամյակի ընթացքում՝ համեմատած 0,15 աստիճանի համաշխարհային միջինի հետ:  

Ծայրահեղ եղանակային պայմանները հանգեցրել են վերջին շաբաթներին ավերածությունների։ Երկարատեւ շոգի պատճառով ամբողջ աշխարհում երաշտներ եւ անտառային հրդեհներ են բռնկվել։  

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ «ոչ մի ժողովուրդ ապահովագրված  չէ» կլիմայի փոփոխությունից  եւ ասել է, որ աշխարհն այժմ պետք է ընտրություն կատարի «կոլեկտիվ գործողությունների կամ կոլեկտիվ ինքնասպանության» միջեւ:     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ