News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Պետք է ձեւավորվի Ազգային վստահության խորհուրդ, որը հիմք կդառնա ժամանակավոր կառավարության, իսկ ամիսներ անց` նոր ընտրությունների համար։ Այս մասին այսօր՝  օգոստոսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ընթերցեց այն գործիչների անունները, որոնց տեսնում է իր պատկերացրած ժամանակավոր կառավարության կազմում։

«Արման Թաթոյան, Արկադի Կարապետյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գեւորգ Գեւորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան»,- ընթերցեց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ ցուցակում ներառված անձանց հետ ինքը չի խոսել, նրանք իր այդ տեսակետի մասին տեղյակ չեն։

«Ես որևէ մեկին հարվածի տակ չեմ դնում։ Սա ուղղակի մեթոդաբանություն է։ Սա այս պահին հավասարակշռություն ստեղծելու, այս կարճ շրջանի համար բանակցություններն առաջ տանելու և կայունություն ստեղծելու առաջարկ է։ Այս ցուցակը պարզ էէ չի գործելու, կարող են լինել բացարկներ, մարդիկ, որ կասեն` ոչ։ Կլինեն մարդիկ, որ կասեն` ես պետք է լինեմ»,– ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հարցին, թե բացի Մհեր Գրիգորյանից եւ Համբարձում Մաթեւոսյանից իշխանության շարքում կան մարդիկ, որոնց հետ համագործակցությունը եւս չի բացառվում, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Այո, այս իշխանության մեջ կան պիտանի քաղաքական գործիչներ»։

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ օգոստոսի 8-ին ինքը լինելու է հրապարակում:

«Դա հանրահավաք չի լինելու։ Մենք մեկ խնդիր ունենք՝ Հայաստանն այս անդունդից դուրս հանել: Սա ոչ միայն Հայաստանը փրկելու, այլեւ մեզ փրկելու համար է: Քաղաքացի Փաշինյանը Հայաստանի կարմիր գիծն է։ Նիկոլ Փաշինյանին կոչ եմ անում հրաժարական տալ, նրա ընտանիքին ու նրա ղեկավարած քաղաքական ուժին՝ սթափվել»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ