News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիան ցանկանում է, որ Եվրամիությունում անդամ երկրների պարտքի վերաբերյալ կանոններն ավելի խստորեն կիրառվեն, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով կառավարության աղբյուրներին։

«Կանոնները պետք է ավելի հստակ սահմանվեն, այլ ոչ թե սահմանվեն անհասանելի նպատակներ, որոնք կարող են տարբեր կերպ մեկնաբանվել», - ասել է Գերմանիայի կառավարության աղբյուրը`նշելով, որ նպատակը դեֆիցիտը կրճատելն է, որը կտրուկ աճել է կորոնավիրուսային համաճարակի ժամանակ, ինչպես նաեւ պահուստներ կուտակել՝ ապագա ճգնաժամերին պատրաստվելու համար:

Գերմանիայի կառավարությունը ցանկանում է առաջնորդություն ստանձնել ԵՄ պարտքի կանոնների բարեփոխման շուրջ քննարկումներում՝ մատնանշելով Արժույթի միջազգային հիմնադրամի, ՏՀԶԿ-ի եւ Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունները՝ ծախսերը սահմանափակելու վերաբերյալ:

ԵՄ գործող կանոնները սահմանափակում են նոր պարտքը մինչեւ արտադրանքի 3 տոկոսը, իսկ ընդհանուր պարտքը մինչեւ 60 տոկոս, սակայն դրանք, համաճարակի հետեւանքով, մնում են կասեցված:

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներն ասել է, որ ԵՄ անդամ պետություններն իրենց տարեկան կառուցվածքային դեֆիցիտը պետք է սկզբունքորեն պահեն արտադրանքի 0,5 տոկոսից ցածր, կամ գոնե շարժվեն դեպի այդ նպատակը։

«Իմ առաջարկն է այդ միջնաժամկետ բյուջեի թիրախները դարձնել պարտադիր», - ասել է նա Handelsblatt թերթին։

Պաշտոնական Բեռլինի առաջարկները ամբողջացնող փաստաթուղթը ընդգծում է նաեւ շարունակական ներդրումների կարեւորությունը աճի եւ կլիմայի համար, սակայն ասվում է, որ այն ավելի անհրաժեշտ է դարձնում պետական ​​ֆինանսների բարելավումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ