Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Սոչիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ չպետք է հետաձգել «Ակկույու» ատոմակայանի կառուցման ուղղությամբ աշխատանքները, հաղորդում է ՌԻԱ-ն։
«Ակկույուի թեման կարեւոր է:Պետք է համոզվել, որ գործընթացը չի ուշանա։ Կարեւոր է, որ աշխատանքները շարունակվեն որոշակի ժամանակացույցով»,-ասել է Էրդողանը։