News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը առողջական վատ վիճակի հետեւանքով տեղափոխվել է Օսլոյի հիվանդանոց։ Royal Central-ի փոխանցմամբ՝ միապետը ջերմություն ունի։

«Նորին մեծություն թագավորն այսօր ընդունվել է Օսլոյի համալսարանական հիվանդանոց՝ բուժման նպատակով: Նրա վիճակը գնահատվում է կայուն»,- ասվում է Նորվեգիայի թագավորական տան պաշտոնական էջում։

Թագավորի հիվանդության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշվում է, որ վերջին անգամ Նորվեգիայի թագավորին հանրության առաջ տեսել են առագաստանավային մրցումների ժամանակ անցած շաբաթ։

Հարալդ V-ը կառավարում է 1991 թվականից։ Նա 1905 թվականին Շվեդ-Նորվեգական Միության լուծարումից հետո ղեկավարող Գլյուքսբուրգների դինաստիայի երրորդ թագավորն է։

Այս տարվա մարտին Նորվեգիայի թագավորը վարակվել էր COVID-19-ով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ