News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պարենի համաշխարհային գների ինդեքսը հուլիսին նվազել է մինչեւ 140,9 կետ, ինչը 8,6 տոկոսով ցածր է 2022 թվականի հունիսի համեմատ։ Անկումը 2008 թվականի հոկտեմբերից ի վեր ամենակտրուկն է։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) մամուլի ծառայությունը։

Պարենային ապրանքների համաշխարհային գները չորրորդ ամիսն անընդմեջ նվազում են`մարտին գրանցված ռեկորդային բարձր ցուցանիշից հետո։ Այնուամենայնիվ, հուլիսին գրանցված 8,6 տոկոս նվազման ցուցանիշը 13,1 տոկոսով բարձր է 2021 թվականի հուլիսի ցուցանիշից։

«Պարենի գների անկումը ողջունելի է, հատկապես սննդամթերքի հասանելիության առումով», - ասել է FAO-ի գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերո Կալենը եւ նշել, որ պարարտանյութերի բարձր գները, համաշխարհային տնտեսության մռայլ հեռանկարը եւ արժույթի տատանումները, այնուամենայնիվ, զգալի մարտահրավերներ են ստեղծում համաշխարհային պարենային անվտանգության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ