News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող վթարված ավտոբուսի հայազգի ուղեւորներից մեկը՝ ողերի վնասվածք ստացած Վաղինակ Գասպարյանը, շարունակում է մնալ հիվանդանոցում. քննարկվում է այսօր կամ վաղը նրան Հայաստան տեղափոխելու հարցը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակից Լեւոն Թորգոմյանը։

Նրա խոսքով, բացի Վաղինակ Գասպարյանից, հիվանդանոցում են շարունակում մնալ ռուս եւ վրացի երկու կանայք, ում առողջական վիճակը համեմատական կարգով ծանր էր գնահատվել։

Հարցին,թե պարզվե՞լ են արդյոք վթարի իրական պատճառները, Լեւոն Թորգոմյանը բացասական պատասխան տվեց։ «Կարող եմ միայն ասել, որ վրացական իշխանություններն անում են ամեն բան՝ պատճառները պարզելու ուղղությամբ»,- հավաստիացրեց դեսպանատան աշխատակիցը՝ հավելելով, որ պաշտոնական տեղեկություններ այս պահի դրությամբ չկան։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարվել էր Կազբեգիից Թբիլիսի տանող ճանապարհին, Գուդաուրիի շրջանում: Ավտոբուսն ընկել էր 15-մետրանոց անդունդը: Մեքենայում 29 մարդ է եղել, որոնցից հիվանդանոց էին տեղափոխվել 19-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ