News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 18
USD
405.79
EUR
412.81
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Չինաստանում, Հարավային Կորեայում եւ Ճապոնիայում ցուրտ ձմեռը կարող է բարձրացնել վառելիքի գները Եվրամիության համար (ԵՄ)՝ Ռուսաստանից էներգակիրների մատակարարումից հրաժարվելու Եվրոպական երկրների Համագործակցության ջանքերի ֆոնին, գրել է Bloomberg-ը:

«Սովորականից ավելի ցուրտ ձմեռը կարող է հանգեցնել գների աճի, եթե ռուսական մատակարարումները դեպի Եվրոպա չաճի», - գրել է Bloomberg-ի վերլուծաբան Աբհիշեկ Ռոհատգին:

Չինաստանը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան հեղուկ բնական գազի (LNG) եւ ածուխի աշխարհի խոշորագույն ներկրողներից են: Սակայն ջեռուցման սեզոնի սկսվելուն պես վերոնշյալ պետություններում, ինչպես նաեւ եվրոպական երկրներում, կաճի էներգակիրների պահանջարկը։ Այս դեպքում այդ պետությունները չեն կարողանա ԵՄ-ին վառելիք վաճառել անհրաժեշտ քանակությամբ եւ զգալիորեն կբարձրացնեն գները։

Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը այս շաբաթ ասել է, որ ոչ ռուսական աղբյուրներից գազ գնելու ԵՄ կարողությունը մոտենում է իր սահմաններին։

Տարեսկզբին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կլիմայական ծրագրի տնօրեն Ալեքսեյ Կոկորինը հայտարարել էր, որ 2022 թվականն ամբողջ երկրով մեկ ավելի ցուրտ է լինելու, քան 2020 թվականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ