News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի  Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեն Թուրքիայից Bayraktar անօդաչու թռչող սարքերի գնման կամ ՌԴ-ում դրանց արտադրության հարցերը չեն քննարկել, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը բացասաբար է արձագանքել այն հարցին, արդյոք առաջնորդները քննարկել են թուրքական անօդաչու սարքերի հետ կապված հարցեր։

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ կառավարությունը Գերագույն Ռադա կուղարկի Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի եւ տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման մասին օրինագիծ։

«Ի թիվս այլ բաների, դա թույլ կտա Ուկրաինայում գործարան կառուցել հայտնի Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության եւ սպասարկման համար»,- ասել էր Շմիհալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ