News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցի, տեղեկացրել է, որ Արցախում ռուսական խաղաղապահների գործունեության վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները դեռևս 2021 թ․ փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։

«Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»,– ֆեյսբուքյան իր էջում դրել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր արձագանքել էր https://news.am/arm/news/714969.html  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե անհրաժեշտ է ճշգրտել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ օպերացիայի մանրամասները։ Լավրովն ասել էր, որ Մոսկվան չի տեսել ռուսական խաղաղապահ օպերացիայի վերաբերյալ Երեւանի առաջարկները, ուստի ինքը չի կարող կռահել, թե խոսքն ինչի մասին է։ Նա նաև նշել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածություններին զուգահեռ կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ։ «Բայց մենք դրանք դեռ չենք տեսել»,- ասել էր Լավրովը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ