News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է վերջին զարգացումները։

«Ես առանձին զանգեր եմ ունեցել նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հետ՝ տարածաշրջանում առկա վերջին զարգացումների վերաբերյալ», - գրել է նա։

Շառլ Միշելը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Բրյուսելում կայանալիք հաջորդ հանդիպման բանալին երկխոսությունը շարունակելն է։

«Տարածաշրջանի վերջին զարգացումների վերաբերյալ առանձին զանգեր եմ ունեցել նախագահ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու դեէսկալացիա եւ բաց կապեր», - իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Շառլ Միշելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ