News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում Մոնբլանի գագաթ հայտնի արահետով հասնելու փորձ կատարող լեռնագնացները ստիպված կլինեն 15 հազար եվրոյի չափով կանխավճար վճարել՝ փրկության կամ հուղարկավորության ծախսերը հոգալու համար, գրում է The Guardian-ը։

Ժան-Մարկ Պեյլեքսը՝ Սեն-Ժերվեյ-լե-Բեն քաղաքի քաղաքապետը, որտեղից ալպինիստները Գուտե երթուղով կարող են հասնել Արեւմտյան Եվրոպայի ամենաբարձր գագաթին, սահմանել է այդ միջոցը՝ ի պատասխան տասնյակ մարդկանց, ովքեր անտեսում էին նախազգուշացումները եւ մասնակցում այդ վտանգավոր «ռուսական ռուլետկային»։

10.000 եվրոն կծածկի փրկության ծախսերը, իսկ 5.000 եվրոն՝ հուղարկավորության:

Տեղացի զբոսավարները հուլիսի կեսերին առատ քարաթափման պատճառով դադարեցրել են աշխատանքը երթուղու վրա, որը հասանելի է բոլոր մակարդակների ալպինիստների համար, իսկ տեղական իշխանությունները հրահանգել են խուսափել գագաթը բարձրանալուց: Սաստիկ շոգն էլ ավելի վտանգավոր է դարձրել պայմանները լեռան վրա։

Նրա խոսքով՝ անընդունելի է, որպեսզի հարկատուները վճարեն էքստրեմալ սպորտի սիրահարների փրկության կամ հուղարկավորության համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ