News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը պայմանավորվել են անցնել ռուբլով երկկողմ առեւտրի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

«Հարգարժան Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք ռուբլու վերաբերյալ՝ որպես արժույթի միավոր առեւտրում։ Քանի որ մենք մեր առեւտուրն անելու ենք ռուբլով, սա, իհարկե, լուրջ եկամտի աղբյուր կդառնա Թուրքիայի եւ Ռուսաստանի համար։ Ներկայումս այն ընդունվում է մեր հինգ բանկերի կողմից: Այս հարցում շատ լուրջ առաջխաղացումներ կան, որոնք, ի վերջո, կբարելավեն Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների կեցության պայմանները։ Նրանք կկարողանան գնումներ կատարել, վճարել հյուրանոցների համար»,-ասել է Էրդողանը։ 

Էրդողանն ասել է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը հաստատել են երկկողմ առեւտուրը տարեկան մինչեւ 100 միլիարդ դոլարի հասցնելու ծրագրերը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ