News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 01
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Իրանը մեկ Չինաստանի քաղաքականություն է վարում տարածաշրջանային կայունության պահպանման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցում, գրում է Mehr-ը։

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, այդ թվում՝ տնտեսական եւ առևտրային հարաբերությունների ընդլայնումը, ինչպես նաեւ պատժամիջոցների չեղարկման շուրջ ընթացող բանակցությունները։

Ամիր-Աբդոլլահիանը կոչ է արել սիներգետիկ ջանքեր գործադրել Իրանի եւ Չինաստանի պաշտոնյաների կողմից երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: Այդ կապակցությամբ նա չինացի գործընկերոջը հրավիրել է այցելել Թեհրան։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցի վերաբերյալ Ամիր-Աբդոլլահիանը դատապարտել է ամերիկացիների պահվածքը Պեկինի նկատմամբ։ Տարածաշրջանային կայունության պահպանման համար Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է մեկ Չինաստանի քաղաքականությանը։
Ինչ վերաբերում է Վիեննայի բանակցությունների վերջին զարգացումներին, Ամիր-Աբդոլլահիանն ասել է, որ իրանական կողմը հաստատակամ է կայուն եւ տեւական համաձայնության հասնելու հարցում։ Նա նաեւ ընդգծել է, որ համաձայնության հասնելու համար ԱՄՆ-ն պետք է իրատեսական պատասխան տա Իրանի Իսլամական Հանրապետության կառուցողական առաջարկներին։
Վան Ին նաեւ բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը Չինաստանի տարածքային ամբողջականության հարցում՝ ասելով, որ աշխարհի շատ երկրներ դեմ են ԱՄՆ միջամտությանը ներքին գործերին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ