News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Լոնդոնում դեսպանատան վրա հարձակման դեպքի առթիվ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, Բաքուն հարցում է ուղարկել բրիտանացի իրավապահներին՝ գործը հետաքննելու նպատակով իրավական օգնություն ցուցաբերելու համար։

Օգոստոսի 4-ին մի խումբ ցուցարարներ հարձակվել են Լոնդոնի կենտրոնում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա։ Հարձակվողները ջարդ են կազմակերպել, դեսպանատան պատշգամբից պոկել հանրապետության դրոշը եւ բացականչել կրոնական կարգախոսներ։ Ութ հարձակվողներ ձերբակալվել են տեղի ոստիկանության կողմից: 

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները եղել են «Մահդիի ծառայողների միություն» կազմակերպության անդամներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ