News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կուբայի Մատանզաս քաղաքում կայծակը հարվածել է հում նավթի պահեստարանին, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել, որը չորս պայթյունի է հանգեցրել, տուժել է ավելի քան 40 մարդ։

Հրշեջները փորձում են մարել հրդեհը Մատանզաս սուպերլցանավային բազայում, որը սկսվել էր ուրբաթ երեկոյան ամպրոպի ժամանակ, հայտնել է էներգետիկայի եւ հանքարդյունաբերության վարչությունը:

Կուբայի պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ կայծակի հարվածից մեկ լցանավ է բռնկվել, իսկ ավելի ուշ կրակը տարածվել է երկրորդ լցանավի վրա։

49 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսը՝ լուրջ վնասվածքներով, հայտնում է cubadebate պաշտոնական պորտալը։
Իշխանությունները հայտնել են, որ հրդեհին ամենամոտ գտնվող Դուբրոկ շրջանը տարհանվել է, որոշ մարդիկ որոշել են լքել Վերսալի տարածքը, որը գտնվում է նավթի պահեսարանից մի փոքր հեռու:

Մատանզասը, որն մոտ 140 հազար բնակիչ ունի, գտնվում է Հավանայից 100 կիլոմետր հեռավորության վրա՝ Մատանզասի ծոցում։

Պաշտոնյաների խոսքով՝ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հրդեհի վայր է ժամանել շաբաթ վաղ առավոտյան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ