News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Սեն գետում՝ արկտիկական սառը ջրերից հեռու, բեւեռային դելֆին է հայտնվել։ Նա հրաժարվել է սնունդից եւ հյուծված տեսք ունի, հայտնել է տեղացի պաշտոնյան, փոխանցում է Reuters-ը:

Անասնաբույժները կգնահատեն նրա առողջական վիճակը՝ նախքան որեւէ միջամտության դիմելը:

Փրկարարները, ովքեր չգիտեն, թե ինչու է 4 մետրանոց կաթնասունը հրաժարվում սննդից, փորձել են կերակրել նրան կենդանի իշխանով։

Կետը հեռվացել է իր բնական միջավայրից՝ Սենով160 կմ դեպի վերեւ լողալով, անցնելով Ռուանի նավահանգստի կողքով եւ դեպի Ֆրանսիայի մայրաքաղաք: Նրա մաշկի վրա սկսել են հետքեր երեւալ, ինչն առողջության վատթարացման հնարավոր նշան է։

Ամբողջությամբ բեւեռային դելֆին սովորաբար ապրում են Հյուսիսային Սառուցյալ եւ ենթարկտիկական օվկիանոսներում՝ չնայած հայտնի է, որ նրանք երբեմն մտնում են ավելի հարավային ջրեր եւ կարող են կարճ ժամանակով գոյատեւել քաղցրահամ ջրերում:

Դեռ որոշում չի կայացվել, թե ինչպես կետին օվկիանոս վերադարձնել։ Տարբերակներից մեկը կետին բաց ջրեր վերադարձնելն էր, մյուսը՝ գետից դուրս բերելն ու տեղափոխելը, թեեւ պարզ չէ՝ արդյո՞ք կետը բավականաչափ ուժեղ է՝ այդպիսի վտանգավոր օպերացիայի համար։ Անասնաբույժները նախ կփորձեն նրան վիտամիններ տալ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ