News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: 

shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 20:20-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենան, Եղվարդ-Աշտարակ  ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 250 մետր գլորվելով, հայտնվել ձորում, բախվել քարերին և կողաշրջվել: Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:   Վիրավորներին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են քաղաքացիները:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:   Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորները Աբովյան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ռոբերտ Հ.-ն է, իսկ մյուսը՝ 31-ամյա Անդրանիկ Մ.-ն:

 

Տպել
Ամենաշատ