News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
408.04
EUR
390.29
RUB
6.99
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Սոչիում կայացած բանակցություններից հետո, իրեն հրավիրել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Տաշքենդում կայանալիք հանդիպմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Պուտինի հրավերից հետո անհրաժեշտ է համարում մասնակցել Ուզբեկստանում կայանալիք ՇՀԿ հանդիպմանը`հավելելով, որ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ կզմակերպությանն անդամակցելու նպատակ ունեցող այլ պետություններ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան։

Թուրքիան ՇՀԿ-ի հետ ունի «երկխոսող գործընկերոջ» կարգավիճակ, ենթադրվում է, որ գագաթաժողովում դիտորդի կարգավիճակ կարող է շնորհվել նաեւ Հայաստանին, Ադրբեջանին, Նեպալին եւ Կամբոջային։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ