News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Տեխասում, ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ նրա վարչակազմն ավելի շատ վնաս են հասցրել երկրին, քան կարող էին հասցնել ամերիկյան պատմության ամենավատ հինգ նախագահները։

«Դուք կարող եք վերցնել ամերիկյան պատմության հինգ վատագույն նախագահներին, միավորել նրանց, ու արդյունքում նրանք այնքան վնաս չէին հասցնի, որքան Բայդենը երկու տարվա ընթացքում»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե ովքեր են ԱՄՆ-ի վատագույն 5 նախագահները:

Թրամփը, մասնավորապես, քննադատել է Բայդենի էներգետիկ քաղաքականությունը, որի պատճառով երկիրը շեղվել է «էներգետիկ գերակայության» ճանապարհից եւ «վերածվել էներգետիկ մուրացկանի»։ Բացի այդ, նա մատնանշել է գնաճի ռեկորդային տեմպերը, ինչպես նաեւ այն փաստը, որ Բայդենի վարչակազմը ԱՄՆ-ի ամենաարագ տնտեսական վերականգնումը վերածել է ռեցեսիայի:

ԱՄՆ Առեւտրի նախարարությունը հուլիսի վերջին հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն՝ երկրի ՀՆԱ-ն 2022 թվականի երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով նվազել է 0,9 տոկոսով, մինչդեռ առաջին եռամսյակում գրանցվել է նաեւ անկում, որը կազմել է 1,6 տոկոս։ Շատ վերլուծաբաններ երկու եռամսյակ անընդմեջ գրանցված տնտեսական անկումը համարում են ռեցեսիայի հիմնական նշաններից մեկը: Իր հերթին Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը ռեցեսիայի մեջ չի ընկել՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի, ինչպես նաեւ տնտեսագետների եւ բանկային ոլորտի շատ նշանավոր ներկայացուցիչների կարծիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ