News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 8-ին հանդիպում կունենա Գազայում տիրող իրավիճակի հարցով, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի կհանդիպի Գազայի հատվածում տիրող իրավիճակը քննարկելու համար»,- ասել է ՄԱԿ-ի աղբյուրը եւ նշել, որ Խորհրդի գումարման խնդրանքը ներկայացրել են ԱՄԷ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Իռլանդիան եւ Նորվեգիան։

Ավելի վաղ Ֆրանսիան, Չինաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները խնդրել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ անցկացնել՝ կապված Գազայում ստեղծված իրավիճակի հետ։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ուրբաթ՝ օգոստոսի 5-ին, սկսել է «Արշալույս» գործողությունը եւ հարվածներ հասցրել Գազայում գտնվող պաղեստինյան «Իսլամական ջիհադ» արմատական ​​խմբավորման թիրախներին։ Ի պատասխան՝ ավելի քան 100 հրթիռ է արձակվել Գազայից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ