News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ օգոստոսի 4-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին ստացած ահազանգի փաստով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

 Այդ օրը՝ ժամը 23:20–ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության աշխատակիցը ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին և հայտնել, որ ժամը 23:13-ին կանչով մեկնել են Պուշկինո գյուղի տներից մեկը, որպեսզի բուժօգնություն ցուցաբերեն քաղաքացուն:

 Ահազանգողը հայտնել է նաև, որ մինչ իրենք հասել են նշված հասցե, այդ քաղաքացին արդեն մահացած է եղել: 

Այդ ժամանակ նշված հասցեում մահացած  Ֆ. Ճշմարիտյանի որդիներից մեկը մեղադրել է իրեն իր հոր մահվան մեջ ՝ անհիմն վիճաբանել, որի ընթացքում մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, պատճառելով վնասվածք: 

 

Տպել
Ամենաշատ