News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 29
USD
408.04
EUR
390.29
RUB
6.99
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահնագների եւ Հնդկաստանի զինված ուժերը հոկտեմբերին Հնդկաստանի Ուտարախանդ նահանգում համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է CNN լրատվականը՝ վկայակոչելով հնդկական բանակի բարձրաստիճան պաշտոնյային եւ նշում, որ նահանգը գտնվում է վիճելի տարածքի մոտ, որտեղով անցնում է Հնդկաստանի եւ Չինաստանի սահմանը։

Աղբյուրի խոսքով՝ զորավարժությունները կանցկացվեն 3 հազար մետր բարձրության վրա՝ փաստացի վերահսկողության գծից մոտ 95 կմ հեռավորության վրա։

Պենտագոնը CNN-ին ասել է, որ ազատ եւ բաց Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իր ընդհանուր տեսլականում Հնդկաստանի հետ ԱՄՆ-ի գործընկերությունը «ամենակարոր տարրերից մեկն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ