News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնությունոըմ նախատեսվում է Coca-Cola-ի արտադրանքը փոխարինել բելառուսական Bela-Cola գազավորված ըմպելիքով։ Շուկայի մի մասը զբաղեցնելու պատրաստակամության մասին հայտարարվել է բելառուսական STV հեռուստաալիքի եթերում։

Արդեն ստորագրվել է հուշագիր՝ նորարարության ոլորտում գործարար կապերի ընդլայնման վերաբերյալ։

«Համաձայնություն է ձեռք բերվել դաշնակից պետությունների խոշոր բիզնեսների ներկայացուցիչների միջեւ»,- նշվել է հեռուստաալիքի եթերում եւ հստակեցվել, որ խմիչքի արտադրության տեխնոլոգիան պահպանվել է, ու բելառուսական տարբերակը չպետք է զիջի օրիգինալին։

Coca-Cola Hellenic Bottling Company-ն հունիսին հայտարարել էր Ռուսաստանում արտադրությունը դադարեցնելու իր որոշման մասին՝ դադարեցնելով համանուն խմիչքների վաճառքը եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ