News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 28
USD
409.82
EUR
394.53
RUB
7.05
Տեսնել լրահոսը

Լիտվայի խորհրդարանում կքննարկվի Բելառուսի հետ սահմանին ռազմական ամրություններ կառուցելու հարցը, հայտնել է երկրի Սեյմի ազգային անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի նախագահ Լաուրինաս Կասչյունասը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Կոմիտեի նախագահի խոսքով, հանրապետության սահմանապահներն արդեն պատրաստել են երկու պետությունների սահմանի ամենախնդրահարույց վայրերի վերլուծությունը։

«Չորեքշաբթի օրը`օգոստոսի 10-ին կայանալիք հանդիպման ժամանակ, նախատեսվում է քննարկել Բելառուսի հետ սահմանին ինժեներական գծի եւ ամրությունների կառուցման հարցը զարգացնելու ուղղությունները։ Մեր խնդրանքով սահմանային գործակալությունը պատրաստել է սահմանի ամենախնդրահարույց վայրերի վերլուծություն»,- նշել է Կասչյունասը։

Ինչպես նշել է լիտվացի պատգամավորը, Սեյմի ազգային անվտանգության կոմիտեում կայանալիք լսումների շրջանակում միջոցներ կփնտրեն, որոնք կօգնեն Լիտվային դանդաղեցնել հակառակորդի առաջխաղացումը ցամաքում`Բելառուսի կողմից հնարավոր հարձակման դեպքում։

Լիտվայի եւ Բելառուսի սահմանը մոտ 680 կիլոմետր է։ Անցյալ տարվանից Վիլնյուսը խոսում է այն ամրացնելու անհրաժեշտության մասին, որն ի սկզբանե կապված էր Մերձավոր Արևելքից եւ Աֆրիկայից բալթյան երկրներ ու Լեհաստան բելառուսական տարածքից փախստականների կտրուկ հոսքի պատճառով առաջացած միգրացիոն ճգնաժամի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ