News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոլդովայում գյուղատնտեսական ձեռնարկություններին եւ բնակիչներին կոչ է արվել իրատեսորեն օգտագործել ջուրը. պետական ​​հիդրոօդերեւութաբանական ծառայությունը մինչեւ օգոստոսի 15-ը հայտարարել է վտանգավորության «կարմիր կոդ»՝ գետերի ցածր մակարդակի պատճառով, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

 «Տեղումների բացակայության, ինչպես նաեւ բարձր ջերմաստիճանի պատճառով Մոլդովայի գետերի ջրի մակարդակը ցածր կմնա՝ բացառությամբ Դնեստրի որոշ ձախ վտակների։ Տնտեսվարող սուբյեկտներից եւ բնակիչներից տեղական իշխանությունները պահանջում են ռացիոնալ օգտագործել ջրային ռեսուրսները: «Կարմիր կոդը» հայտարարված է մինչեւ օգոստոսի 15-ը», - ասված է Մոլդովայի հիդրոօդեւութաբանական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Օդերեւութաբանները նախազգուշացրել են, որ երկրի մեծ մասում վերջին տասնամյակի ամենավատ երաշտը կվատթարացնի բերքի պայմանները եւ կհանգեցնի ցորենի բերքի գրեթե մեկ երրորդի կորստին: Գագաուզի ինքնավարության ագրարացիներն արդեն հայտարարել են, որ երաշտի պատճառով եգիպտացորենի բերքը 85 տոկոսով պակաս կլինի նախորդ տարվանից, իսկ արեւածաղկինը՝ 70-ով։

Ավելի վաղ Մոլդովայի գյուղատնտեսության նախարարությունը դիմել էր Արտակարգ իրավիճակների հանձնաժողովին՝ երաշտի եւ ոռոգման հետ կապված խնդիրների պատճառով գյուղատնտեսության ոլորտում արտակարգ դրություն հայտարարելու խնդրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ